Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել պաշտոնանկ անել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ Հորդանան գետի հյուսիսում գտնվող ապօրինի ֆորպոստը քանդելու համար, հայտնել է Times of Israel-ը։

«Մինչ «Հըզբոլլահ»-ը մելեգնում է հյուսիսում, պաշտպանության նախարար Գալանտն ավելի կարևոր խնդիր ունի՝ զորքեր ուղարկել Յաիրի ֆերմայի ֆորպոստը քանդելու համար», - նշել է Բեն Գվիրն իր հայտարարության մեջ: «Գալանտը պատրաստ է գործողություններ ձեռնարկել ընդդեմ վերաբնակիչների, բայց թույլ է Նասրալլայի դեմ»,- հավելել է Բեն Գվիրը։

Քաղաքացիական վարչակազմի և պաշտպանության նախարարության սահմանային ոստիկանության ուժերը երեքշաբթի տարհանել և քանդել են վեց ժամանակավոր շինություններ Հավաթ Յաիր ուղեկալի մերձակայքում մասնավոր պաղեստինյան հողի վրա կառուցվեած ֆորպոստում:

Անցյալ ամիս Բեն Գվիրը երկու անգամ հորդորել է Գալանտին հեռացնել իշխանությունից՝ մեկ անգամ Իսրայելի պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաների նշանակման շուրջ վեճից, ինչպես նաև հեռուստաելույթում Գալանտի՝ Գազայի հատվածի հետպատերազմյան կառավարության ծրագրերը վիճարկելուց հետո: