Թուրքական DEM կուսակցության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվել են Դիարբեքիրում՝ բողոքելու համար Հաքքարիի քաղաքապետ Մեհմեդ Սիդդըք Նաքիթի ձերբակալության և հեռացման , ինչպես նաև Հաքքարիի նահանգապետ Ալի Չելիքին փոխքաղաքապետ նշանակելու դեմ, հայտնել է թուրքական NTV-ն։

Ոստիկանությունը ցուցարարների խմբին հիշեցրել է նահանգապետի արգելքի մասին, սակայն ցուցարարները շարունակել են երթը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ երթի ընթացքում երթևեկությունը արգելափակվել է, ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ։ Երկու ոստիկան վիրավորվել է գլխից։ Երկու ցուցարար ձերբակալվել է։