Ազգային դեմոկրատական դաշինքը (ԱԴԴ)՝ վարչապետ Նարենդրա Մոդիի Հնդկական ժողովրդական կուսակցության («Բհարաթիա ջանաթա փարթի») գլխավորությամբ, ընտրությունների արդյունքներով ստացել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի (Լոկ Սաբհա) 543 տեղերից 292-ը։ Այս մասին վկայում են ձայների հաշվարկի պաշտոնական արդյունքները։

ԿԸՀ տեղեկացմամբ՝ Հնդկական ժողովրդական կուսակցությունը զբաղեցրել է առաջին տեղը ստացած մանդատների թվով՝ 240։ 2019թ. նախորդ ընտրություններում ԲՋՓ-ն ստացել էր 303 տեղ, ԱԴԴ-ն՝ 352։

Մեկնաբանները նշում են ընդդիմության խոշոր հաջողության մասին. Հնդկաստանի զարգացման ազգային բացառիկ դաշինքը (Indian National Developmental Inclusive Alliance), որը ներառում է 28 կուսակցություն, ստացել է 234 տեղ։ Դաշինքում առաջին տեղն զբաղեցնող Հնդկաստանի ազգային կոնգրեսը իր ներկայացվածությունն ավելացրել է՝ 53-ից հասնելով 99 մանդատի։

Մոդին կարող է հավակնել երրորդ անգամ անընդմեջ գլխավորելու կառավարությունը։ Մեկնաբանների գնահատմամբ, ի տարբերություն ընդդիմության՝ ԱԴԴ արդյունքը զիջել է էքզիտ-պոլերի տվյալներին։