ԱՄՆ-ը պատրաստ է Կիեւին տրամադրել 50 մլրդ դոլարի վարկ, որը կմարվի սառեցված ռուսական ակտիվների շահույթի հաշվին, եթե ԵՄ-ը անժամկետ պատժամիջոցներ մտցնի ՌԴ-ի դեմ, տեղեկացրել է Financial Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ այս առաջարկը քննարկվելու է այսօր, ԵՄ երկրների ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ։

Այժմ Եվրամիության պատժամիջոցները երկարացվում են կես տարին մեկ։

Վարկի մանրամասները՝ տոկոսադրույքը, վճարման ժամկետը եւ տրամադրելու մեխանիզմը, դեռ պետք է ճշտել։