Արաբկիր վարչական շրջանում բարեկարգվում են բնակելի շենքերի հարակից տարածքները:
Երևանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Քանաքեռ ՀԷԿ-ի Բանավան թաղամասում շների համար առանձնացված զբոսայգի է կառուցվել: Աշխատանքները շուտով կավարտվեն:
Բարեկարգվում են նաև Կոմիտասի պողոտա 22 հասցեի, Հրաչյա Քոչար փողոցի 27 և 27Ա շենքերի միջանկյալ բակերը:





























