Մեծ Բրիտանիան և Լատվիան Ուկրաինայի զինված ուժերի համար հազարավոր FPV ԱԹՍ-ների մատակարարման մրցույթ են հայտարարել։

Մրցույթը բաց է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբում Ռամշտեյնի ձևաչափով ընդգրկված ցանկացած երկրի արտադրողների համար, ասված է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության՝ Ուկրաինային ռազմական օգնությունը համակարգող ավելի քան 50 պետությունների ասոցիացիային ուղղված կոչում:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշված է, որ ընտրության նպատակն է գտնել մատակարարներ, որոնք կարող են մեծ մասշտաբով և մատչելի գնով անօդաչու թռչող սարքեր արտադրել՛ արևմտյան արդյունաբերության հնարավորություններն օգտագործելով:

Մրցույթը կտևի մինչև հունիսի 28-ը, որից հետո անօդաչուների կոալիցիայի երկրների ներկայացուցիչները՝ Բրիտանիայի և Լատվիայի գլխավորությամբ, կընտրեն ամենահաջողակ ընկերությունները։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 2024 թվականի ընթացքում նմանատիպ այլ մրցույթներ ևս կհայտարարի՝ նկատի առնելով առաջին փորձը։