Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հունիսի 5-ին ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Լազուր դեպարտամենտի փոխնահանգապետ, Էքս-ան-Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժոզենի գլխավորած պատվիրակությանը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցության հարցերին։

Փոխնախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ Էքս ան Պրովանս և Մասիս քաղաքների միջև ձևավորված գործընկերության շրջանակներում փոխշահավետ ծրագրեր կիրականացվեն։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին։