Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Բունդեսթագում ունեցած ելույթի ժամանակ կոչ է արել երկիրը մինչեւ 2029 թվականը լիարժեք մարտական ​​պատրաստության մեջ պահել։

Ըստ նրա՝ Գերմանիան կշարունակի անվերապահորեն աջակցել Ուկրաինային, սակայն, հնարավորինս կձգտի չդառնալ պատերազմի մասնակից կողմ։ Գերմանացի նախարարը միաժամանակ կոչ է արել երկրում վերականգնել պարտադիր զինվորական ծառայությունը ։

Պիստորիուսը բացասական պատասխան է տվել ԵՄ գործընկեր երկրներից, ինչպես նաև Գերմանիայից Ուկրաինա զինվորներ ուղարկելու հնարավորության մասին լրագրողի հարցին։