Նյույորքյան զույգը պատմել է, որ Քուինսում մագնիսով ձկնորսության ժամանակ ստացել են իրենց կյանքի անակնկալը` մոտ 100 հազար դոլար արժողությամբ սեյֆ, հաղորդում է ABC News-ը:

Ջեյմս Քեյնը և Բարբի Ագոստինին վերջերս այցելել են Քուինսի Flushing Meadows Corona Park, իրենց ձկնորսական  հզոր մագնիսով կառթը գցել են առվակի մեջ և հանել պահարանը:

Երբ զույգը բացել է այն, միջից գտել է ջրից վնասված մոտ 100 հազար դոլար արժողությամբ 100 դոլարանոց թղթադրամների կույտեր: Նրանք դիմել են Նյու Յորքի ոստիկանական բաժանմունք՝ հայտնելու իրենց հայտնաբերման մասին, եթե դա կապված է անօրինական գործունեության հետ:

Զույգը ասել է, որ ոստիկանությունն իրենց ասել է, որ չեն կարող կապել սեյֆի գողությունը հանցագործության հետ, քանի որ փողը վատ վիճակում է, և չկան նույնականացում կամ հուշումներ, թե ում է պատկանում այդ իրը: Ոստիկանությունը թույլ է տվել Քեյնին և Ագոստինին պահել գումարը։