Հունիսի 4-ին Ալաբամայում, Մոնթգոմերի քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է երեք մարդ։ Այս մասին տեղեկացրել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով նահանգի ոստիկանությանը։
Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մթերային խանութում, որը պատկանում է քաղաքի լատինաամերիկյան հանրության անդամներին։ Երկու զոհվածները խանութի աշխատողներ էին, մեկը մտել էր գնումներ կատարելու համար։
Կասկածյալները դեռ պարզված չեն։ Տեղի ունեցածի փաստով սկսվել է հետաքննություն։ Նահանգի ոստիկանությունը ուսումնասիրում է միջադեպի կապի հնարավորությունը լատինաամերիկացիներին պատկանող բիզնեսի դեմ հարձակումների այլ դեպքերի հետ։




























