Կառավարությունն իր այսօրվա՝  հունիսի 6-ի նիստում որոշեց պետական բյուջեից 3 մլն դրամ հատկացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրի դատավորներին սպասարկող վերելակը:

Նշենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրը զբաղեցնում է Հալաբյան 41ա հասցեում գտնվող Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքի 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ հարկերը։

Շենքում առկա չորս վերելակներից մեկը տրամադրվել է միայն դատավորներին սպասարկելու, ևս մեկը՝ համատեղ օգտագործման համար։ Ընդհանուր օգտագործման համար նախատեսված վերելակը վերանորոգվել և սպասարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պահպանման ծախսերի հաշվին։ Ներկայումս դատավորների սպասարկման համար նախատեսված վերելակը գտնվում է անսարք վիճակում և ունի վերանորոգման կարիք, որի համար համապատասխան ֆնանսական միջոցներ առկա չեն։

Նշենք, որ Հալաբյան 41ա հասցեում գտնվող շենքը հաշվառված է Արդարադատության նախարարության հաշվեկշռում և ամրացված է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը։