Միացյալ Նահանգները մեկ շաբաթվա ընթացքում Վանդենբերգ ռազմաօդային բազայից իրականացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ICBM) երկրորդ ուսումնական արձակումը։ Այս մասին ասվում է բազայի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Հունիսի 6-ին տեղական ժամանակով ժամը 01:46-ին Վանդենբերգ ռազմաօդային բազայից անզեն Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Առաջին ուսումնական մեկնարկը տեղի է ունեցել հունիսի 4-ին։





























