Ամերիկյան բանակը Abrams տանկեր արտադրող General Dynamics Land Systems-ի հետ պայմանագիր է կնքել M1E3 Abrams տանկի նախնական նախագծման աշխատանքները սկսելու համար, որն ակնկալվում է, որ ավելի թեթև և բարձր տեխնոլոգիական հնարավորություններ կունենա, գրում է nad-science-ը։
Defense News տեղեկատվական հրապարակման համաձայն՝ նոր M1E3 Abrams տանկի քաշը կկրճատվի մինչև 60 տոննա, ներկայիս տարբերակի քաշը մոտավորապես 73 տոննա է։ M1E3-ը կստանա ակտիվ պաշտպանության ինտեգրված համակարգ, ինչպես նաև հիբրիդային շարժիչ, որը սպառում է 50%-ով քիչ վառելիք և անմարդաբնակ աշտարակ: Այսպիսով տանկի անձնակազմը չորս հոգուց կկրճատվի երեքի։
M1E3 Abrams-ը հագեցած կլինի արհեստական ինտելեկտի (AI) համակարգով, որը կզգուշացնի անձնակազմին մեծ հեռավորության վրա գտնվող սպառնալիքների մասին և կորոշի դրանց ոչնչացման առաջնահերթությունը։





























