Սուդանի Վադ ալ Նուրա գյուղը կոտորածի է ենթարկվել «Արագ աջակցության ուժեր»-ի (RSF) զինյալների կրկնակի հարձակումից հետո, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ: Դրա մասին հայտնել է Sudan Tribune-ը:

Reuters-ը հիշեցրել է, որ RSF-ը բանակի դեմ ռազմական գործողությունները սկսել է 2023 թվականի ապրիլին՝ երկու ուժերի ինտեգրման շուրջ վեճերից հետո և այդ ժամանակվանից գրավել է մայրաքաղաք Խարտումն ու արևմտյան Սուդանի մեծ մասը: Այժմ էլ ձգտում է գրավել երկրի կենտրոնը։