Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ը շուտով Ուկրաինային օգնության նոր փաթեթ կուղարկի 225 միլիոն դոլարի չափով։ Ըստ BBC-ի՝ Ուկրաինային օգնության հերթական խմբաքանակի վերաբերյալ տվյալները հայտնվել են Վլադիմիր Զելենսկու հետ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումից առաջ։

Երկու առաջնորդները բանակցություններ կվարեն հինգշաբթի՝ Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքի 80-ամյակի տոնակատարությունների ժամանակ: Պարզ չէ, թե կոնկրետ երբ՝ հինգշաբթի՞, թե՞ ուրբաթ պաշտոնապես կհայտարարվի օգնության փաթեթի մասին։

Տարեսկզբին ԱՄՆ-ը շարունակեց օգնություն տրամադրել Կիևին գրեթե վեցամսյա ընդմիջումից հետո, որը պայմանավորված էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորման հաստատման հետաձգմամբ:

 Ամերիկյան խորհրդարանի՝ Ուկրաինային 60 միլիարդ դոլար օգնություն ուղարկելու վերաբերյալ օրենքի ընդունումից հետո Կիևն արդեն Վաշինգտոնից ստացել է մի քանի օգնության փաթեթ, որոնց թվում՝ արկեր, հրթիռներ և զրահամեքենաներ: