Գործադուլն անցկացվում է այն նույն ժամանակ, երբ Samsung Electronics-ը պայքարում է այլ տեխնոլոգիական ընկերությունների շրջանում գերիշխող դիրք գրավել հիշողության չիպերի արտադրության մեջ, որոնք առաջադեմ արհեստական բանականության համակարգերի կարևոր բաղադրիչն են:
Ըստ BBC-ի՝ Samsung Electronics National Union-ի NSEU ՝ 28 հազար անդամներից բաղկացած ազգային արհեստակցական միությունը՝ ընկերության աշխատուժի մեկ հինգերորդը, հայտարարել է, որ ընկերության Սեուլի աշխատակիցները մեկ օրով՝ հունիսի 7-ին, բացակայելու են աշխատանքից։
Միության պաշտոնյաները հայտնել են, որ աշխատավարձերի բարձրացման և բոնուսների շուրջ տեխնոլոգիական հսկայի ղեկավարության հետ բանակցությունների մի քանի փուլեր խափանվել են:
«Այսօրվա գործադուլի նպատակը ղեկավարության հետ կառուցողական զրույց ունենալն է», - Reuters-ին հայտնել է NSEU-ի ներկայացուցիչ Լի Հյուն Կուկը: Samsung Electronics-ը հայտարարել է, որ գործադուլն ընկերության արտադրության կամ բիզնես գործունեության վրա չի անդրադարձել:




























