Չասով Յար քաղաքի՝ Բախմուտից արևմուտքի ուղղությամբ առաջխաղացման ժամանակ ռուսական բանակը կրկնակի հարվածային մարտավարություն է կիրառում, հայտնել է Bild-ը։ Ռուսաստանի զինված ուժերն անմիջական գրոհ են ձեռնարկել քաղաքի «Канал» միկրոշրջանը, միաժամանակ շրջանցում են թևերից։
Ապրիլի վերջին նրանք առաջ էին շարժվել դեպի հարավ և հասել են Սևերսկի Դոնեց-Դոնբաս ջրանցք։ Հյուսիսում նրանք վերջերս գրավել են Կալինովկա գյուղը և հասել ջրանցք։
Ջրանցքի միկրոշրջանն ամբողջությամբ ավերված է, սակայն մնում է ուկրաինացի պաշտպանների հսկողության տակ։ Ուկրաինայի Զինված ուժերն օրերս հաջողությամբ հակահարված են հասցրել և հետ գրավել Կալինովկան։ Ուկրաինական զորքերը հետ են գրավեցին Կալինովկայի մեծ մասը և ռուսական զորքերին դուրս մղել Չասով Յարի ջրանցքից:





























