Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը ուրբաթ, երկրի մայրաքաղաք Կոպենհագենում ենթարկվել է հարձակման տղամարդու կողմից, որը ձերբակալվել է, նշվել է վարչապետի գրասենյակի հայտարարությունում, որն ստացել է CNN-ը։
«Վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը ուրբաթ երեկոյան Կոպենհագենի Կուլտորվետ (հանրային) հրապարակում ենթարկվել է հարձակման տղամարդու կողմից։ Տղամարդը ձերբակալվել է»,- հայտնել են վարչապետի գրասենյակում։
Նշվել է, որ Ֆրեդերիկսենը «ցնցված է միջադեպից»։ Հայտնի չէ, թե տուժել է արդյոք վարչապետը հարձակման հետեւանքով։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով «զզվելի արարք, որը հակասում է այն ամենին, ինչին մենք հավատում ենք եւ հանուն ինչի պայքարում ենք Եվրոպայում»։ Նա նաեւ ուժ եւ քաջություն է մաղթել վարչապետին՝ ասելով, որ նա թե՛ ուժ, թե՛ քաջություն բավականաչափ ունի։
Կիրակի Դանիան պետք է մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին։
Ֆրեդերիկսենը Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն է եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից։




























