Թուրքիան որոշում է կայացրել 40 տոկոսանոց լրացուցիչ տուրք մտցնելու մասին Չինաստանից ներմուծվող ավտոմեքենաների համար։ Այս մասին նշված է  երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշման մեջ, որը հրապարակվել է շաբաթ օրը երկրի պաշտոնական տեղեկագրում։

Լրացուցիչ տուրքը սահմանվել է մեկ մեքենայի համար 7 000 դոլարի չափով։ Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 7-ից։

Որոշման մեջ ասված է, որ եթե 40 տոկոս տուրքը կազմի 7 000 դոլարից պակաս, ապա կգանձվի նվազագույն տուրք 7 000 դոլարի չափով։

2023թ. Թուրքիան լրացուցիչ տուրքեր էր մտցրել Չինաստանից ներմուծվող էլեկտրամեքենաների համար եւ սահմանել էր մի շաք կանոններ, որոնք վերաբերում են էլեկտրամեքենաների տեխնիկական սպասարկմանը։