Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է, որ Իրանը եւ Հնդկաստանը կշարունակեն երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ տարածաշրջանային խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման ամրապնդման համատեղ աշխատանքը, տեղեկացրել է Mehr-ը։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հղած ուղերձում Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամադ Մոխբերը պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման կոչ է արել։

Ուրբաթ իր ուղերձում Իրանի նախագահի պաշտոնակատարը շնորհավորել է Մոդիի կուսակցությանը կրկնակի հաղթանակի համար Հնդկաստանի համընդհանուր ընտրություններում։

Մոխբերն ընդգծել է, որ Մոդիի ղեկավարությամբ Հնդկաստանը դարձել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր գործընկերներից մեկը։

Նա նաեւ հույս է հայտնել, որ երկու պետությունների վճռականության շնորհիվ Թեհրանը եւ Դելին կդառնան հարաբերությունների էլ ավելի բարելավման վկաները։

Մոդին, իր հերթին, նամակ է ուղարկել Մոխբերին եւ շնորհակալություն հայտնել շնորհավորական ուղերձի համար։

Նրա խոսքով՝ Իրանը եւ Հնդկաստանը կշարունակեն երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ տարածաշրջանային խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման ամրապնդման համատեղ աշխատանքը։