ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին CNN-ի հարցազրույցում հայտնել է, որ ճիշտ չի համարում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը Կոնգրեսում հաջորդ ամիս։

Փելոսին նշել է, որ «տեղին չի համարում» նրա ելույթը Կոնգրեսում վերջին անգամ, երբ նա հրավիրվել էր 2015թ., երբ Կոնգրեսում հանրապետականների ղեկավարները այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի թիկունքում գնացին այն բանին, որպեսզի Իսրայելի վարչապետը հանդես գա միջուկային գործարքի դեմ, որը Վաշինգտոնն արդյունքում ստորագրեց Իրանի հետ նույն թվականին։

«Ես կարծում եմ, որ դա ճիշտ չէ»,- ասել է Փելոսին՝ ընդգծելով, որ իր նախկին տեղում ինքը «բոլորովին չէր աջակցի» այդ հրավերին։

«Ես կարծում եմ, որ շատ տխուր է, որ նրան հրավիրել են, բայց ով գիտի, թե ինչ կլինի հետո։ Արդյո՞ք նա նախկինի պես վարչապետ կլինի»,- ասել է Փելոսին։

«Ես կցանկանայի, որպեսզի նա լինի պետական գործիչ եւ անի այն, ինչ պետք է Իսրայելի համար։ Մենք բոլորս սիրում ենք Իսրայելը։ Մենք բոլորս մարտնչել ենք Իսրայելի համար։ Հոկտեմբերի 7-ին ահավոր էր։ ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է։ Նրանց նպատակը Իսրայելի ոչնչացումն է; Պատանդներն ազատ չեն։ Գազայի բնակիչները տառապում են։ Մենք պետք է օգնենք նրանց, որպեսզի նա՝ Բենիամին Նեթանյահուն, չկանգնի ճանապարհին այդքան երկար»,- ասել է Փելոսին՝ ավելացնելով, որ Նեթանյահուի ելույթը Կոնգրեսում, ամենայն հավանականությամբ, ավելի շատ վնաս, քան թե օգուտ կբերի, եւ կոչ է արել լուծել երկու պետությունների մասին հարցը։