Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը թեթեւ աճառային վնասվածք է ստացել այն բանից հետո, երբ ուրբաթ նրա վրա հարձակվել է մի տղամարդ Կոպենհագենի կենտրոնում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Դանիայի վարչապետի գրասենյակին։
«Բացի այդ, վարչապետը ողջ եւ առողջ է, բայց ցնցված է տեղի ունեցածից»,- նշվել է հայտարարությունում։
Նշվել է, որ Ֆրեդերիկսենը տեղափոխվել է հիվանդանոց ուրբաթ տեղի ունեցած միջադեպից հետո՝ զննման համար։
Վարչապետի բոլոր պաշտոնական միջոցառումները շաբաթ օրը չեղարկվել են, տեղեկացրել են նրա գրասենյակում։
Դանիայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ 39-ամյա տղամարդը կկանգնի դատարանի առջեւ նախնական հարցաքննության համար՝ կապված վարչապետի վրա հարձակման հետ։
Ոչ ոստիկանությունը, ոչ վարչապետի գրասենյակը հարձակման մոտիվների մասին չեն տեղեկացրել։




























