Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 8-ին հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տարել 59-ամյա Ռուզաննա Հ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2009 թ. հունիսի 30-ից ոստիկանության Էրեբունու բաժնի և ՀՀ-ում Ինտրպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: