Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության և տարածաշրջանային թեմաների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: