Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

Ինչպես АПА-ին հայտնել են ԱԳՆ-ից, այցի շրջանակներում նախարարը նախատեսում է մասնակցել և ելույթ ունենալ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին, որը կանցկացվի հունիսի 11-12-ը Բեռլինում։ Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաև երկկողմ հանդիպումների անցկացում: