Որոնողափրկարարական գործողություններն առայժմ չեն հանգեցրել հունիսի 10-ին ռադարների տեսադաշտից կորած ինքնաթիռի հայտնաբերմանը, որում գտնվում էր Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիման։ Այս մասին տեղեկացրել է Malawi 24 պորտալը։

Նախագահ Լազարուս Չաքվերայի ցուցումով որոնումները չեն դադարեցվել նաեւ գիշերը։ Մալավիի Զինված ուժերի զինծառայողները ամբողջ գիշեր աշխատանքներ են իրականացրել թավ անտառում երկրի հյուսիսային Չիկանգվա զանգվածում, որտեղ, ականատեսների տվյալներով, կարող էր վթարված լինել ինքնաթիռը, բայց այդ աշխատանքներն ապարդյուն էին։

Մալավիի ՌՕՈւ ինքնաթիռում, փոխնախագահից բացի, գտնվում էին եւս ինը մարդիկ, ներառյալ երկրի առաջին նախկին տիկին Շանիլ Մուլուզին։ Չիլիմայի տիկինն այնտեղ չի գտնվել։

Ինքնաթիռը, որը թռել էր երկրի մայրաքաղաք Լիլոնգվեից, պետք է վայրէջք կատարեր Մզուզու քաղաքում, բայց չի կարողացել իջնել վատ եղանակի պատճառով եւ հետ է շրջվել։ Մուզուում փոխնախագահը պետք է ներկայացներ կառավարությունը նախկին գլխավոր դատախազ Ռալֆ Կասամբարայի հուղարկավորության ժամանակ։