Սա ընդդիմության շարքերն են՝ արցախահայությանը աջակցություն տրամադրելու մասին օրենքի քննարկման ժամանակ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ հրապարակելով լուսանկար ԱԺ դահլիճի՝ ընդդիմության դատարկ հատվածից:
«Ահա այն ամենը, ինչ պետք է իմանան՝ առաջին հերթին արցախցիները այս ստախոսների մասին. խոսում են արցախահայերից, դրոշներն են բերել տնկել սեղաններին ու փախել, չեն մասնակցում անգամ հարցի քննարկմանը, էլ ուր մնաց՝ կողմ լինեն արցախցիների աջակցության մասին նախագծին:
Հ.Գ. Քանի դեռ ընդդիմությունը փորձում էր փորձել արգելափակել մեր մուտքը ԱԺ, ես անխոչընդոտ գրավեցի նրանց շարքերը, կամ ինչպես իրենք են սիրում ասել՝ խրամատները»,-գրել է Հովհաննիսյանը:





























