Հռոմի կենտրոնում Bulgari կրպակը թալանած հանցագործները տարել են 500 հազար եվրո արժողությամբ իրեր, նրանք ենթադրաբար փախել են կոյուղով, տեղեկացրել է մայրաքաղաքի Messaggero թերթը։

Հարձակումը կատարվել է կիրակի գիշեր եւ տեւել ընդամենը 11 րոպե։ Հանցագործները խանութ են մտել գետնի տակից՝ թունել փորելով։

Վնասի նախնական չափը 500 հազար եվրո է, նշել է թերթը, բայց այն, հաստատ, կավելանա։ Բրենդը պատահածի վերաբերյալ մեկնաբանություններ չի արել։

Ոստիկանությունը փնտրում է հանցախմբի անդամներին, որը բաղկացած է եղել առնվազն երեք հոգուց։ Ուսումնասիրվում են տեսախցիկների տեսագրությունները, նկատի ունենալով այն, որ կրպակը գտնվում է Դեյ-Կոնդոտի փողոցում, այլ լյուքս խանութների կողքին։

Ինչպես գրել է Messaggero-ն, ոստիկանությանը հաջողվել է վախեցնել գողերին, որոնք հանցագործության վայրից հեռացել են կոյուղու թունելներով։ Ենթադրվում է, որ խանութում հայտնվելու համար հանցախումբն օգտագործել է GPS։ Այդ սարքը կարող էր դրվել կրպակում այնտեղ մտնելուց մի քանի օր առաջ։