Եվրամիությունը Ուկրաինային մինչեւ հունիսի վերջ կվճարի 1,9 մլրդ եվրո երեք տարով 50 մլրդ եվրոյի ֆինանսավորման ծրագրի շրջանակում, ինչպես նաեւ Կիեւին կփոխանցի դիզելային գեներատորներ եւ արեւային մարտկոցներ։ Այս մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բեռլինում ընթացող Ուկրաինայի վերականգնման համաժողովում։

«Մինչեւ ամսվա վերջ  մենք Ուկրաինային կտրամադրենք 1,9 մլրդ եվրո Ուկրաինայի հիմնադրամից,- ասել է նա։- Եվրամիությունը Ուկրաինային կտրամադրի նաեւ հազար էլեկտրագեներատորներ եւ հազար արեւային մարտկոցներ էլեկտրականության արտադրման համար՝ նրա էներգահամակարգի կայունության ապահովման նպատակով»։