Մալավիի փոխնախագահ Սաուլոս Կլաուս Չիլիման եւ կորած օդանավի մյուս ուղեւորները մահացել են ավիավթարից, տեղեկացրել է Մալավիի MBC Digital պարբերականը՝ հղում կատարելով երկրի նախագահ Լազարուս Չաքվերին։
Մինչ այդ «Ֆրանս Պրես» գործակալությունը տեղեկացրել էր, որ հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորները, որտեղ գտնվում էր Մալավիի փոխնախագահը։
Ինչպես նշել է պարբերականը սոցցանցերում, Չիլիման եւ ինը ուղեւորները զոհվել են այն բանից հետո, երբ ինքնաթիռն ընկել է։
«Բոլոր ուղեւորները մահացել են»,- նախագահի խոսքերը մեջբերել է պարբերականը։
Մինչ այդ Malawi24 պորտալը տեղեկացրել էր, որ Չիլիմային տեղափոխող ինքնաթիռը կարող է կործանված լինել։ ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ տեղի է ունեցել վթարային վայրէջք օդանավակայանում իջնելու անհաջող փորձից հետո։



























