Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ակնկալում է Ուկրաինայի բանակցային շրջանակի հաստատումը և ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների սկիզբը մինչև հունիսի վերջ։ Այս մասին նա ասել է Բեռլինում Ուկրաինայի վերականգնման երրորդ համաժողովի բացման ժամանակ ունեցած ելույթում, գրում է European Pravda-ն։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան արդեն իրականացրել է այն ամենը, ինչ անհրաժեշտ էր բանակցություններ սկսելու համար։

«Բոլոր պայմանները կատարված են։ Այս հունիսը պետք է լինի այն ժամանակը, երբ կհաստատվի բանակցային շրջանակը և սկսվեն բանակցությունները։ Ինչու է դա անհրաժեշտ: Որովհետև սա այն խոստումների կատարումն է, որ տալիս է Եվրոպան, և սա ապացույցն է այն բանի, որ Եվրոպան չի կարող կոտրվել ո՛չ ճնշումներով, ո՛չ արհեստական ​​կասկածներով կամ մանիպուլյացիաներով»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր միջկառավարական համաժողով անցկացնելու նախնական ծրագրերի մասին, որը համարվում է ԵՄ անդամակցության բանակցությունների սկիզբ, տեղի կունենա հունիսի 25-ին Լյուքսեմբուրգում։