Այս տարին թեև տեղումնառատ է, սակայն գյուղատնտեսության տեսանկյունից անհաջող տարի է: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գյուղատնտես Հրաչ Բերբերյանը: «Մի կողմից Արմավիրում կարկտահարություն եղավ, ինչի հետևանքով վնասվեցին ծիրանի, խնձորի, կեռասի այգիները, բերքի ապրանքային տեսքը փչացավ, մյուս կողմից էլ փոշոտում չի իրականանում: Դեռ մի տարի առաջ ասում էի, որ մեղվաբուծության հարցը պետք է լուծել, որ փոշոտում տեղի ունենա, կառավարությունը ոչինչ չարեց»,- ասաց նա՝ հավելելով, որ այս տարի նախորդ տարվա համեմատ բերքը մոտ 30 տոկոսով պակաս է: Անդրադառնալով Լոռիում և Տավուշում տեղի ունեցած աղետի՝ գյուղատնտեսության վրա ունեցած հետևանքներին, Հրաչ Բերբերյանն ասաց, որ իր հաշվարկներով, մոտ 300 մլնի վնաս են կրել աղետի գոտիների բնակիչները՝ հաշվի առնելով թե անկած կենդանիների թիվը, թե վնասված բերքի քանակը:
Գյուղատնտեսության տեսանկյունից անհաջող տարի է. Հրաչ Բերբերյան

Հասանելի է
русский



























