Քաղաքական գործչին հարցրել են՝ մտավախություն ունի արդյոք, որ ընդդիմադիր «Ազգային համախմբում»-ը, եթե հաղթի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, կպահանջի նրա հրաժարականը։
«Ազգային համախմբում»-ը չի գրում Սահմանադրությունը և չի որոշում դրա ոգին։ Դրանք միանգամայն հստակ են, ինչպես և նախագահի լիազորությունները՝ անկախ արդյունքից։ Սա ինձ համար անսասան է»,- պատասխանել է Մակրոնը։
Մեկնաբանությունները հնչել են այն ժամանակ, երբ Europe1-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Մակրոնը չի բացառել իր հրաժարականի հնարավորությունը՝ որպես ծայրահեղ միջոց։ Ռադիոկայանի զրուցակիցը բացատրել է, որ այս թեման տաբու չէ, և Փարիզում իրենք պատրաստ են տարբեր տարբերակներ դիտարկել։ «Նա պատրաստ է զոհաբերել իր հնգամյա ժամկետի ավարտը»,- հավելել է Europe1-ի աղբյուրը։





























