Ֆլորիդայում շնաձուկը մի շարք հարձակումներ է գործել հանգստացողների վրա և կծել մի աղջկա ձեռքը, հայտնել է Fox 10-ը։

Շնաձկան հարձակումից վիրավորվել են մի կին և երկու աղջիկ։ Այժմ վիրավորներից երկուսը հոսպիտալացումից հետո կայուն վիճակում են։

Գիշատիչը կծել է 15-ամյա աշակերտուհու ձախ ձեռքը, բժիշկները ստիպված են եղել անդամահատել նաև երեխայի ոտքը։ Մյուս աղջիկը թեթև վնասվածքներ է ստացել։

Սրանից առաջ հարձակման զոհ էր դարձել Վիրջինիայից երեք երեխաների մայրը։ Կինը կորցրել է ձախ ձեռքը և ստացել որովայնի ծանր վնասվածքներ։

Իշխանությունները կարծում են, որ երկու դեպքում էլ մարդկանց վրա հարձակվել է միևնույն կենդանին՝ ցուլ շնաձուկը։