Աֆրիկյան Եղջյուրի երկրներից առնվազն 49 մարդ է մահացել Եմենի ափերի մոտ նավակի շրջվելու հետևանքով, հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
Փրկվածները փրկարարներին պատմել են, որ նավը, որում գտնվում էր 260 միգրանտ, խորտակվել է երկուշաբթի օրը ուժեղ քամու պատճառով։
Շարունակվում են 140 մարդու որոնումները, որոնք անհայտ կորած են համարվում։ ՄՄԿ-ը հայտնել է, որ բուժում է 71 փրկվածների, որոնցից ութը տեղափոխվել են հիվանդանոց:
Ռուդումի տեղական իշխանությունները հայտնել են, որ նավը տեղափոխում էր միգրանտներ, հիմնականում Եթովպիայից, որոնք օգտագործում են Եմենը որպես տարանցիկ կետ՝ Ծոցի երկրներ հասնելու համար:
Ռուդումի շրջանի տնօրեն Հադի ալ-Խուրման Reuters-ին ասել է, որ նավը խորտակվել է նախքան ափ հասնելը:
Փրկվածներին փրկել են ձկնորսներն ու բնակիչները, ովքեր հայտնել են, որ նույն նավից ավելի շատ միգրանտներ են անհետացել, ասել է ալ-Խուրման:
«Որոնումները շարունակվում են, և ՄԱԿ-ը տեղեկացվել է դեպքի մասին»,- ասել է նա։
ՄԱԿ-ի տվյալներով՝ անցյալ տարի Աֆրիկայի Եղջյուրից Եմեն է մուտք գործել 97 հազար միգրանտ։




























