Երեքշաբթի օրը հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի հանրահայտ Վերսալի պալատում, հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ հրդեհի պատճառով տարհանում է իրականացվել։ Վերսալի ներկայացուցչի խոսքով՝ իրենց հաջողվել է հրդեհն արագորեն վերահսկողության տակ առնել։