ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և նրա գործընկերները առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացնեն Գազայի հետպատերազմյան կառավարման իրենց ծրագրերը։

Ըստ Times of Israel-ի՝ պետքարտուղարը նշել է, որ պատերազմը վերջնականապես ավարտելու համար անհրաժեշտ է ապագայի ծրագրեր մշակել և դրանք հնարավորինս շուտ ավարտին հասցնել։

Սակայն Բլինկենը չի հստակեցրել՝ արդյոք Իսրայելն այդ ծրագրերը ներկայացնելու ենթակա կողմ է։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամիսներ շարունակ մերժել է «ապագայի ծրագրեր» կազմելու մասին կոչերը՝ պնդելով, որ դրանք հիմնականում ապարդյուն են, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը դեռ իշխում է Գազայի հատվածում: