ՆԱՏՕ-ն մտադիր է ստանձնել Ուկրաինային ԱՄՆ-ից զենքի մատակարարումների համակարգումը, չորեքշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։

«Ակնկալում եմ, որ նախարարները կհաստատեն ՆԱՏՕ-ի ծրագիրը՝ ղեկավարելու Ուկրաինայի անվտանգության աջակցության և ուսուցման համակարգումը», - ըստ Reuters-ի՝  Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպումից առաջ հայտարարել է Ստոլտենբերգը:

Նա հավելել է, որ դա Վաշինգտոնի գագաթնաժողովում Ուկրաինայի համար փաթեթի առանցքային տարրն է՝ երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններին զուգահեռ»: