Կառավարությունը որոշեց 430 մլն 641 հազար դրամ հատկացնել  Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի լրացուցիչ պահպանման ծախսերի ապաոհվման նպատակով:

Հիմնվորման մեջ նշբվում է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (այսուհետ՝ ՀՏԶՀ) հոգաբարձուների խորհրդի արձանագրությամբ հաստատվել է ՀՏԶՀ կազմակերպական նոր կառուցվածքը և հաստիքացուցակը։ Նոր կառուցվածքի հաստատման համար հիմնական պատճառ է հանդիսացել դպրոցների, մանկապարտեզների և կրթահամալիրների  կառուցման/վերակառուցման/հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող մի շարք ծրագրերի իրականացման լիազորությունների ՀՏԶՀ–ին վերապահումը։ Հաստատված նոր կառուցվածքի համաձայն ՀՏԶՀ–ի անձնակազմը ավելանում է 25 աշխատակցով։

Այսպիսով, ներկայացվող Նախագծով նախատեսվում է 430․6 մլն դրամ գումար հատկացնել՝ ՀՏԶՀ–ի նոր աշխատակիցների վարձատրությունը, պատշաճ աշխատանքային պայմանները ապահովելու և այլ անհրաժեշտ պահպանման ծախսերը իրականացնելու նպատակով։

Նշված գումարի շրջանակներում ձեռք կբերվեն նաև անհրաժեշտ համակարգչային սարքավորումները և գրասենյակային կահույքը։