Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում դժգոհություն է հայտնել ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ կապված:
«Տասնյակ փոքր ՀԷԿ-եր ենք կառուցում, այդ ինֆորմացիան ձեզ հասնո՞ւմ է»,- այսօր` նոյեմբերի 24-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը նման հարց ուղղեց ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի պետ Ստեփան Մնացականյանին: Ի պատասխան` վերջինս ասաց, որ այդ ամենը հաշվի է առնվում շինարարության մասում:
Ակնհայտ է, որ վարչապետն անուղղակի իր դժգոհությունը հայտնեց ԱՎԾ այն տվյաների նկատմամբ, ըստ որի շինարարության ոլորտում գրանցվել է 25 տոկոս անկում:
Նշենք, որ այսօրվա նիստում կառավարությունը մի շարք համայնքներում փոխեց հողերի կատեգորիան` փոքր ՀԷԿ կառուցելու թույլտվություններ տալու նպատակով:




























