«Օրանժ Արմենիա» ընկերության հետ համագործակցության շրջանակներում «Յունիբանկը» շարունակում է ընդլայնել պրոմո-կետերի ցանցը Orange-ի վաճառքի սրահներում: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ս.թ. նոյեմբերին բանկը բացեց եւս 5 նոր պրոմո-կետ հետեւյալ հասցեներում`
ք.Երեւան, Սունդուկյան 64/4
ք.Աբովյան, Հանրապետության 22/2-4
ք. Էջմիածին, Մաշտոցի 61/56
ք. Արմավիր, Հանրապետության 29/3
ք. Իջեւան, Երեւանյան 106
Այդպիսով, արդեն Orange-ի 15 վաճառքի սրահներում կարելի է բջջային հեռախոսների եւ նոութբուքների ապառիկ վաճառքը ձեւակերպել տեղում: Բանկի պրոմո-կետերի առկայությունը հենց վաճառքի սրահներում հաճախորդի համար զգալիորեն արագացնում եւ պարզեցնում է վարկավորման գործընթացը: Պրոմո-կետի աշխատակիցները ներկայացնում են սպառողական վարկավորման պայմանները, մատուցում խորհրդատվություն, պարզաբանում վարկավորման գործընթացը եւ օգնում հաճախորդին վարկային հայտի լրացման ու փաստաթղթերի ներկայացման գործում:
Orange-ի խանութներում վաճառվող ապրանքների ձեռքբերման նպատակով «Յունիբանկը» վարկերը տրամադրում է մինչեւ 24 ամիս ժամկետով եւ տարեկան 18% տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է մինչեւ 600 հազար դրամ: Կանխավճար բանկը չի պահանջում, իսկ բանկային հաշվի բացումն ու սպասարկումն իրականացնում է անվճար: Վարկավորման համար հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից:
Հիշեցնենք, որ վարկով բջջային հեռախոս, սմարթֆոն կամ նոութբուք կարելի է ձեռքբերել Orange-ի 75 վաճառքի սրահներից 59-ում, որից 15-ում առկա է «Յունիբանկի» պրոմո-կետը:




























