Առնվազն ինը պաղեստինցի սպանվել, մի քանի հոգի վիրավորվել է Իսրայելի օդուժի՝ Գազա քաղաքին հասցված հարվածից։ Այս մասին տեղեկացրել է WAFA պաղեստինյան տեղեկատվական գործակալությունը։
Կատարի Al Jazeera հեռուստաընկերությունն իր հերթին տեղեկացրել է, որ յոթ պաղեստինցի սպանվել է իսրայելական հարվածից՝ հասցված հինգ հարկանի շենքին Խան Յունիսի Նասեր հիվանդանոցի կողքին (Գազայի սեկտորի հարավում)։
Al Jazeera-ն նշում է, որ Պաղեստինի դեմ իսրայելական ռազմական ագրեսիայի հետեւանքով 2023թ. հոկտեմբերի 7-ից զոհվել է 37 953 պաղեստինցի, որոնց մեծ մասը՝ կանայք եւ երեխաներ, ավելի քան 87 հազար մարդ վիրավորվել է։





























