Սլովակիայի գլխավոր դատախազ Մարոշ Ժիլինկան տեղեկացրել է, որ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ հարձակման, որը տեղի է ունեցել մայիսի կեսին, հետաքննության ընթացքում գործը մահափորձից վերաորակավորվել է ահաբեկչության։
«Ստացված ապացույցների հիման վրա գործն այսուհետ կորակվի որպես հատկապես լուրջ հանցագործություն՝ ահաբեկչական հարձակում»,- գրել է Ժիլինկան Facebook սոցցանցի իր էջում։
Նա տեղեկացրել է, որ այս մասին արդեն տեղեկացված է Սլովակիայի վարչապետի վրա կրակողը։





























