Սերբական Հանրապետությունը թույլ չի տա Բոսնիա և Հերցեգովինային (ԲՀ) անդամակցել ՆԱՏՕ-ին, այս մասին հայտարարել է նրա նախագահ Միլորադ Դոդիկը։
«Շատ հստակ եմ ասում. Բոսնիա և Հերցեգովինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին», - նշել է նա՝ պարզաբանելով, որ նկատի ունի ընթացակարգը և օրենքը, որոնցով Խորհրդարանական վեհաժողովը կարող է համաձայնության գալ այս հարցում։
Ըստ Դոդիկի, այս համաձայնությունը չի կարող ձեռք բերվել և չի իրականացվի։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ սերբերը երբեք չեն մոռանա անմեղ քաղաքացիների տառապանքը, հետևաբար իշխանությունները համաձայնություն չեն տա Բոսնիա և Հերցեգովինայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։





























