Ուրբաթ օրը Իրանում կայացած նախագահական ընտրությունների ֆոնին Իսրայելում կոչ է արվել ներառել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Պահանջը ներկայացրել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։

«Իրանի ժողովուրդը ընտրություններում հստակ հասկացրեց, որ պահանջում է փոփոխություն և Այաթոլլայի ռեժիմի դեմ ընդդիմություն: Այժմ աշխարհը պետք է ճանաչի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական կազմակերպություն և պահանջի վերացնել միջուկային ծրագիրը»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ Կանադայի իշխանություններն էին ԻՀՊԿ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։