Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը  նստավայր կբերի իր կատվին՝ Ջո Ջոյին։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Հոդվածում հարց է բարձրացվում, թե ինչպես կարձագանքի 17-ամյա կատու Լարին նման հարևանությանը։ Կենդանին «հակառակորդներին վախեցնելու» համբավ է ձեռք բերել։ Երկու տարի առաջ նա նստավայրի տարածքից քշել էր մի մեծ աղվեսի, իսկ դրանից առաջ  չորս տարի թշնամություն էր անում  ԱԳՆ նախկին մուկ որսացող Պալմերսթոն կատվի հետ։ Հոդվածում ընդգծվում է, որ Դաունինգ Սթրիթում այժմ կարող է «կատ-աստրոֆա» (cat-astrophe) տեղի ունենալ: