Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին դեկտեմբերի 1-ից Փյունիկի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Սուրեն Չախալյանը, որը եղել է ակումբի երրորդ եւ երկրորդ թիմերի եւ մինչեւ 17 տարեկանների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:
Վարդան Մինասյանն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հետ կհամատեղի Փյունիկի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Այդ մասին այսօր, նոյեմբերի 25-ին Ֆուտբոլի ակադեմիայում Վարդան Մինասյանի հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Փյունիկի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը:




























