Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր` նոյեմբերի 25-ին, տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում քննարկվել են հիմնադրամի նոր կառուցվածքին ու հաստիքացուցակին, բուհերի հավատարմագրման խորհրդի ձեւավորման եւ գործունեության ընթացակարգին, խորհրդի փորձագիտական խմբի ձեւավորմանը վերաբերող հարցեր եւ առաջարկություններ:

Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրել է նաեւ խորհրդի փորձաքննության անցկացման ձեռնարկը եւ հիմնադրամի ֆինանսական քաղաքականությունը: Այնուհետեւ նիստի մասնակիցները հաստատել են հիմնադրամի 2012 թվականի բյուջեն: