Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ՀԴՄ կտրոնների դարձերեuներին ֆիրմային անվանումներ, ապրանքային եւ uպաuարկման նշաններ տեղադրելու համար 2011 թ. նոյեմբերի 22-ին կայացած մրցույթի արդյունքները: ՊԵԿ լրատվական ծառայությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ հաղթող է ճանաչվել «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն, որի ապրանքային նշանը 2012 թ. ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսներին:
Դրա դիմաց 2012թ. ընթացքում ՀԴՄ կտրոնների հատուկ համարների յուրաքանչյուր վիճակահանության արդյունքներով քաղաքացիները, 15 ավտոմեքենաներից բացի, որպես պարգեւավճար կստանան.
- 6 ամսով անվճար ինտերնետ կապ եւ մոդեմ` 200 հատ
- բջջային հեռախոս` 100 հատ
Նշված պարգեւավճարների առաջին խաղարկությանը կմասնակցեն ս.թ. դեկտեմբերի 1-ից սկսած ձեռք բերված ՀԴՄ կտրոնները:
Պարգեւավճարները կտրամադրվեն 2012թ. հունվարի խաղարկության արդյունքներով` 4 եւ ավելի նիշերի համընկնումով ՀԴՄ կտրոն տիրապետող 300 քաղաքացիներին: Եթե շահողների թիվը 300-ից ավելի լինի, ապա պարգեւավճարը կտրվի ըստ ՀԴՄ կտրոնի վրա նշված գործարքի արժեքի:




























