Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը, որը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրն է, սպառնացել է Հարավային Կորեային «ահավոր եւ անտանելի» հետեւանքներով, եթե հարավկորեական կողմը շարունակի փուչիկներ ուղարկել քարոզչական թռուցիկներով։ Այս մասին նշվել է Կիմ Յո Չժոնի հայտարարությունում, որը հրապարակել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Կիմ Յո Չժոնը նշել է, որ երեքշաբթի հարավային սահմանին եւ որոշ շրջանների խորքում նորից հայտնաբերվել են 29 խոշոր փուչիկներ։ «Մեկ անգամ եւս խստորեն նախազգուշացնում եմ. նրանք պետք է պատրաստ լինեն ահավոր եւ անտանելի հետեւանքների»,- ընդգծել է Կիմ Չեն Ընի քույրը։ Նա ավելացրել է, որ եթե Կորեայի Հանրապետությունը շարունակի նման գործողությունները, Հյուսիսային Կորեայի պատասխանը «անխուսափելիորեն կփոխվի»։
Քարոզչամիջոցների ակտիվացումը միջկորեական սահմանին սկսվել է այս տարվա մայիսի վերջին։ Հարավային Կորեան վերականգնել է բարձրախոսների աշխատանքը, որոնք ագիտացիոն հայտարարություններ են տարածում, եւ փուչիկների արձակումը, որոնք թռուցիկներ են ուղարկում հյուսիսկորեական տարածք։ Փհենյանն ի պատասխան քանիցս իր փուչիկներն է արձակել՝ լի աղբով եւ թափոններով։





























